2614 դիտում
18:54 31-05-2016
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին նվիրված քննարկում
Մայիսի 30-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանող և ներմուծող երեք տասնյակից ավելի հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների ղեկավարների և ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ տնտեսական խորհրդում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության օրակարգի կենտրոնական թեման հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների առկա մակարդակի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակն էր:
Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակի զարգացման և գործող ինտեգրացիոն ձևաչափերում առկա հնարավորությունների լիարժեք կիրառման կարևորությունը, ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկը ու արտահանման ծավալների աճի ապահովման անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը ներկա գործարարներն իրենց տեսակետներն են հայտնել արտահանման արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ արտահանման գործողությունների տեխնիկական բարելավումը և ԵԱՏՄ շրջանակներում ընձեռնվող հնարավորություններից օգտվելու կարևորությունը:
Հայ-ռուսական առևտրային կապերի շուրջ ամփոփ ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: ԵԱՏՄ-ի շրջանակներում հայկական ապրանքների արտահանման հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ԵՏՀ մաքսային և սակագնային կարգավորման վարչության տնօրեն Գագիկ Քոչարյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մակար Նահապետյանը, Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը, «Յան» և «Սիս Նատուրալ» ընկերությունների ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Բաղդասարյանը, «ԷկոԿոսմետիկա» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչ Իրինա Սկրյաբինան և այլոք:
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
13:18 27-07-2022
Արարատ Միրզոյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN