211652_close_icon
views-count1897 դիտում article-date 09:38 01-06-2016

Գործ ունենք իմիտացիայի՞, թե՞ հակակոռուպցիոն զործընթացի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ձերբակալվել են ՊՆ գեներալ, երկու գնդապետ։ Սա պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի սկսած պաշտոնանկությունների գործընթացի շարունակությունն է։ Մինչև ուր այն կհասնի, բնականաբար, դժվար է ասել։ Միաժամանակ դժվար է ասել գործ ունենք որոշակի իմիտացիայի՞, թե՞ իրապես հակակոռուպցիոն զործընթացի հետ։ Ի վերջո, գեներալի ձերբակալությունը կատակ բան չէ։ Մյուս կողմից՝ Հայաստանում եղել են ոչ պակաս աղմկոտ ձերբակալություններ, սակայն դրանք, ի վերջո, ավարտվել են անաղմուկ ներումներով՝ չտալով որևէ համակարգային էֆեկտ։ Եվ այս տեսանկյունից, իհարկե, բացի հարցադրումից՝ իմիտացիա է, թե ոչ, առկա է մեկ այլ հարցադրում էլ՝ եթե ոչ իմիտացիա, ապա ի՞նչ նպատակով կամ մոտիվով։ Այսինքն՝ մոտիվը, նպատակը Հայաստանում առկա համակարգային խնդիրնե՞րն են, մասնավորապես պաշտպանական ոլորտում, որոնք բացվեցին ապրիլյան պատերազմին, թե՞ ապրիլյան պատերազմի ընթացքում բացվել են մի շարք այլ խնդիրներ, որոնք ոչ թե պետական կառավարման համակարգի տեսանկյունից են հրատապ, այլ ներիշխանական համակարգի։ Այսինքն՝ այս գործընթացով լուծվում են պետակա՞ն կարևորության, թե՞ ներիշխանական նշանակության հարցեր։ Եվ սա, իհարկե, ավելի էական հարցադրում է, քան իմիտացիա-ոչ իմիտացիա հարցադրումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր