211652_close_icon
views-count4975 դիտում article-date 13:49 01-06-2016

Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեջ մեղադրվող 14 մարդ է մահապատժի ենթարկվել

Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի վճիռ է կայացրել 14 մարդու նկատմամբ: Ինչպես տեղեկացրել է Al-Arabiya հեռուստաալիքը, վերջիններիս դատարանը մեղադրել է ահաբեկչությանը օժանդակելու մեջ: Վճիռն իր կատար է ածվել երկրի արևելյան հատվածում գտնվող Էլ-Քաթիֆ քաղաքում, որը մեծապես բնակեցված է շիա մահմեդականներով: Նման դատավճիռ էր այս տարվա հունվար ամսին կայացրել նաև Էր-Ռիադի դատարանը, որի արդյունքում մահապատժի ենթարկվեց 47 մարդ, այդ թվում հայտնի շիա աստվածաբան Նիմրա ալ-Նիմրան: Հենց այդ էլ պատճառ հանդիսացավ Թեհրանի ու Էր-Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան այն 5 երկրներին թվում է, որտեղ 2015 թ-ին իրականացվել են աշխարհում ամենաշատ մահապատիժները: Մյուս 4 երկրներն են Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ու Պակիստանը:

Նմանատիպ նյութեր