Սաուդյան Արաբիայում ահաբեկչության արդյունքում զոհվել է 13 մարդ. տեսանյութ
Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Աբհա քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն:
Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել տեղի մզկիթում, որտեղ հիմնականում այցելում են երկրի զինված ուժերի ծառայողները: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 13 հոգի, հիմնականում՝ հատուկ ջոկատայիններ:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում առայժմ իր վրա չի վերցրել պատասխանատվությունը դեպքի համար: Աբհան գտնվում է Եմենի սահմանագծին, ինչը շատերին ենթադրելէ տալիս, որ ահաբեկչությունը շիա զինյալներն են կազմակերպել: