211652_close_icon
views-count4006 դիտում article-date 14:15 01-06-2016

Հայկը, կնոջը կասկածելով դավաճանության մեջ, տան ննջասենյակում ինչպես է փորձել հաշվեհարդար տեսնել նրա ընկերոջից

Հայկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վարձակալական հիմունքներով բնակվող Սյուզաննա Սարգսյանի հետ և կասկածներ ունենալով Ս. Սարգսյանի ամուսնական անհավատարմության վերաբերյալ՝ տան բակում հանդիպել է Ս. Սարգսյանին և վերջինիս նախկին ընկերոջը` Ստեփան Ավետիսյանին, որից հետո ամուսնական անհավատարմության հարցի հետ կապված սկսել է վիճաբանել Ս. Սարգսյանի հետ, որի ընթացքում` նույն հասցեում գտնվող տան ննջասենյակում բռունցքներով հարվածներ հասցնելով Սարգսյանին և ձեռքերի մատների եղունգներով քերծվածքներ առաջացնելով դեմքի և պարանոցի շրջանում` նրա առողջությանը ստորին ծնոտի ձախ կեսի առաջային մակերեսի, պարանոցի աջ կողմնային մակերեսի չանգռվածների, քթի, մեջքի շրջանի աջ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի, ձախ ազդրի ստորին երրորդականի դրսային մակերեսի , ձախ սրունքի ստորին երրորդականի առաջա-ներսային մակերեսի, արյունազեղման ձևով պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այսինքն, Հայկ Էլիբեկի Հակոբյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 118 հոդվածով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր