211652_close_icon
views-count3215 դիտում article-date 16:32 19-06-2015

Երեւանում 49-ամյա Արան, կնոջը կասկածելով դավաճանության մեջ, փորձել է 5-րդ հարկից նրան ցած նետել

49-ամյա Արա Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շուրջ 10 տարի հաշվառված լինելով Ավանի հոգեբուժական կլինիկայում, իր կնոջը՝ Ռուզաննա Շուշանյանին կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, իրենց բնակարանում վերոհիշյալ թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել ոտքերից, բարձրացրել վեր և սպանության դիտավորությամբ հրել է խոհանոցի բաց պատուհանից դուրս, սակայն իր կամքից անկախ, այն է՝ կնոջ ակտիվ դիմադրության արդյունքում հանցագործությունը ավարտին չի հասցրել և վերջինիս հաջողվել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր