1544 դիտում
17:45 01-06-2016
«Երևանյան ամառ 2016». հունիսմեկյան մարզահամերգային տոնահանդես՝ մանկապարտեզների սաների մասնակցությամբ
Հունիսի 1-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակում Երևանի մանկական զբոսայգում կայացել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես՝ մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվող ավանդական դարձած այս միջոցառման նպատակը առողջ ապրելակերպը երեխաների շրջանում նախադպրոցական տարիքից խթանելն է: Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների միջև կայացած նախնական փուլում հաղթած մանկապարտեզների մեկական թիմերը մասնակցել են եզրափակչին, որի ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցումով, հեռացատկ տեղից՝ զույգ ոտքերի հրումով, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։
Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ծրագրով։ Տոնահանդեսի մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով և մարզաշապիկներով։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
18:22 03-06-2016
«Երևանյան ամառ 2016». մարզահամերգային տոնահանդես` դավթաշենցի երեխաների համար
8680 դիտում
23:00 08-06-2017
«Երևանյան ամառ 2017». մարզահամերգային տոնահանդես՝ Դավթաշեն վարչական շրջանում
885 դիտում
13:38 03-06-2014
Մանկապարտեզների սաների մասնկացությամբ տեղի է ունեցել մարզահամերգային տոնակահնդես
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում