1324 դիտում
09:33 02-06-2016
ՀՀԿ-ում «ցրում» են ընտրությունների հետ կապված քննարկումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում։ Հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորներին և ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից՝ պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ։ ՀՀԿ-ում «ցրում» են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկումները՝դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ։
Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել։ Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով՝ վերադարձնել նախկին, այսպես կոչված, պասիվ վիճակին։
Եթե հաջողվի այդ խնդիրը լուծել և, օրինակ, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցկացնել, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչև աշնան վերջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
27537 դիտում
23:35 28-07-2019
Ալեքսեյ Ռոմանով. Հայաստանում այսօր այնպե՜ս էին ցույցերը ցրում, այնպե՜ս էին ցրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12448 դիտում
23:33 29-07-2016
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցրում են Խորենացի փողոցում և Սարի թաղում հավաքվածներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»