211652_close_icon
views-count1880 դիտում article-date 13:40 19-10-2018

ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են. ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա․ Աշոտյան․ «Արմենպրես»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի: [url=https://armenpress.am/arm/news/951446.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հիշեցրեց, որ Ֆեյսբուքի էջում տեղեկություններ է հրապարակել նախօրերին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի վերաբերյալ։ «Եթե լիներ նման որոշում, ապա ես ինքս դա կհրապարակեի: Կուսակցությունում քննարկում ենք, վերլուծում ենք, հետազոտություններ ենք անում, ուսումնասիրում ենք իրավիճակը, ծանր ու թեթև ենք անում: Ես ու բազմաթիվ այլ ընկերներ կողմնակից ենք մասնակցության, նաև ռազմավարության նախագիծ ենք առաջարկում, որոշ մեր գործընկերներ այդ տեսակետը չեն կիսում: Մենք շտապելու կարիք չունենք, որովհետև արտահերթ ընտրություններն անգամ դեռ նշանակված չեն: Որևէ կուսակցություն ցուցակ չի հրապարակել, ընտրությունները նշանակված չեն, կարիք չկա ՀՀԿ-ին շտապեցնելու: Հասկանում եմ հետաքրքրությունը, ինտրիգը, հասկանում եմ նաև լրատվամիջոցների հետաքրքրությունը, բայց մեզ մի շտապեցրեք, որովհետև մենք ժամանակացույցի մեջ ենք»,- մանրամասնեց Աշոտյանը: Նշենք, որ այսօր մամուլում լուրեր են [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/19/1107967/]շրջանառվել[/url] այն մասին, թե ՀՀԿ-ն որոշել է մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նմանատիպ նյութեր