211652_close_icon
views-count1922 դիտում article-date 15:00 02-06-2016

Ինչո՞ւ է Ռուբիկը սպառնացել սպանել ընտանիքի անդամներին

Ռուբիկ Խումարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանի անվանափոխության հարցով վիճաբանության մեջ գտնվելով իր որդու` Արմեն Խումարյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մի քանի անգամ հարվածել է մուտքի դռանը, որի ընթացքոմ Արմեն Խումարյանի և նրա ընտանիքի անդամների, բնակարանում գտնվող որդու` Հմայակ Խումարյանի և նրա դստեր` Աննա Խումարյանի հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ովքեր, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգն զգալով, բնակարանի դուռը չեն բացել, իսկ նա հեռացել է այնտեղից: Այսինքն, նա մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր