Իլկայ Գյունդողանը «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող:
26-ամյա գերմանացին անգլիական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կնքեց: Տրանսֆերի արժեք կազմել է 26 մլն եվրո և կարող է տարբեր պարգևավճարների տեսքով դառնալ 29 միլիոն:
«Ես ուղղակի երջանիկ եմ, որ տեղափոխվում եմ «Մանչեսթեր Սիթի»: Շատ եմ ցանկանում աշխատել Խոսեպ Գվարդիոլայի հետ: Հաճելի է, որ այս ամռանը ես դարձա «Սիթիի» առաջին տրանսֆերը», ասել է Գյունդողանը:
Նշենք, որ Գյուդողանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրո-2016-ին, ինչպես նաև բաց կթողնի Անգլիայի առաջնության սկիզբը: