4504 դիտում
10:06 03-06-2016
Նորք Մարաշի հանցախմբի անդամ Վաղինակ Ստեփանյանը խոստովանել է, որ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքը» ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի անդամ, ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանից տեղեկացավ, որ Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկարացվեց։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդությունը։
Փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ, սակայն, անփոփոխ թողեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մարինե Ֆարմանյանը նաև իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու գրավի կիրառման միջնորդություն է ներկայացրել։ Վաղինակ Ստեփանյանը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ հայտնաբերված զենքերի վրա իր մատնահետքերն են, բայց նաև ասել է, որ այդ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբի ազատագրման համար։
Ի դեպ, ենթադրվում է, որ «Հայոց Վահան» կազմակերպության անդամներից մեկը գաղտնի կապ է ունեցել ԱԱԾ-ի հետ, մանրամասնորեն տեղյակ պահել խմբի ամեն քայլի մասին։ Պատահական չէ, որ ԱԱԾ-ն հանցավոր խմբին վնասազերծելուց անմիջապես հետո հայտնաբերեց մի շարք տեսանյութեր, ձեռագիր քարտեզներ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3001 դիտում
10:31 09-06-2016
Առաջիկայում կիմանանք՝ ով է Նորք-Մարաշի զինված հանցախմբի պատվիրատուն. «Ժամանակ»
3026 դիտում
09:08 10-11-2016
Նորք-Մարաշի հանցախմբի գործով անցնողների թիվը հասել է մոտ 300-ի. «Ժողովուրդ»
12271 դիտում
09:20 11-11-2016
Սեյրան Օհանյանի անունը շոշափվել է Նորք-Մարաշի հանցախմբի գործում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»