211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին

views-count2719 դիտում article-date 15:45 03-06-2016
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ այն ճանաչող ու դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլեւ ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը եւ աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում: Գերմանիան հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը եւ բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ընդունված բանաձեւը լուրջ ազդակ կլինի Թուրքիայի համար` խիզախություն ունենալու առերեսվել սեփական անցյալի հետ: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր