211652_close_icon
views-count2455 դիտում article-date 12:59 21-12-2016

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: «Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն: Քաղաքակիրթ հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի նման երեւույթների դեմ՝ թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Ձերդ գերազանցություն, ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր