21854 դիտում
12:17 04-06-2016
Երևանում 58-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա Պալացո» ռեստորանային համալիրի դիմաց, Երևանի բնակիչ, 58-ամյա Մերի Պողոսյանը, վարելով իրեն ամրակցված Toyota մակնիշի 33 PL 810 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին, իսկ Toyota-ին հարվածել է Երևանի բնակիչ, 33-ամյա Դավիթ Հայրապետյանը՝ իր վարած Opel մակնիշի 34 DN 427 համարանիշի ավտոմեքենայով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կին վարորդը փախուստի չի դիմել և դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադի հետ տուժածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տուժածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
31575 դիտում
11:33 15-01-2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15413 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ