Ժամանակին եվրոպացիները լոլիկն անավանել են «ոսկե խնձոր»
Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ Պերուն,Բոլիվիան և Էկվադորը։
Ացտեկների լեզվով այն կոչվել է Zitomate, որտեղից և եվրոպական շատ երկրներում այն այժմ կոչվում է տոմատ։ Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի աառաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Եվրոպացիները բույսն անավանել են pommo d' oro («ոսկե խնձոր»)։
Սկզբնական շրջանում պոմիդորը որպես դեկորատիվ բույս մշակվել է բուսաբանական այգիներում, 18-րդ դարի վերջից որպես բանջարային բույս սկսել են մշակել Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։