Սիրիայում ահաբեկիչների լայնածավալ հարձակումների զոհ է դարձել ավելի քան 270 խաղաղ բնակիչ. կան հարյուրավոր վիրավորներ
Սիրիայի Հալեպից հարավ-արևելք ընկած տարածքում զինված ահաբեկչական խմբավորումները` թվով մոտ 1000 հոգի, լայնածավալ հարձակումներ են սկսել, ինչի հետևանքով ավելի քան 270 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին ասվում է Սիրիայի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում:
Աղբյուր պնդմամբ` ահաբեկիչների հարձակումների հետևանքով կան հարյուրավոր վիրավորներ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը:
Այդ մասին տեղեկացրել է[url=http://www.arevelk.am/am/content/2/1084/Տէր-Զօրի--մէջ-զոհուած-է--Սուրիոյ-բանակի--զինուոր-՝-Ճորճ-Ասսալը.html] «Արևելքը»[/url]՝ Սիրիայի իր աղբյուրների հղումով:
Սիրիական բանակի զինծառայող Ջորջը մասնակցում էր Դեյր էզ-Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին:
Նշենք նաև, որ հրադադարը Սիրիայում ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից: