211652_close_icon
views-count3775 դիտում article-date 22:31 05-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 5-ին

1783 թ. – Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը: 1862 թ. – Սայգոնում (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով, Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը: 1898 թ. – ծնվել է Ֆեդերիկո Գարսիա Լորկան, 20-րդ դարի իսպանացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1936 թ.): 1907 թ. – ծնվել է Արաքսյա Գյուլզադյանը, հայ նշանավոր երգչուհի (մահ. 1980 թ.): 1910 թ. – մահացել է Օ. Հենրին, ամերիկացի նշանավոր գրող (ծն. 1862 թ.): 1967 թ. – սկսվեց Վեցօրյա պատերազմը: 1968 թ. – մահացել է Վահրամ Փափազյանը, հայ հանճարեղ դերասան (ծն. 1888 թ.): 1999 թ. – սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը:

Նմանատիպ նյութեր