211652_close_icon
views-count2551 դիտում article-date 11:25 07-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 7-ին

1099 թ. – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը: 1494 թ. – Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյան պայմանագրով» բաժանեցին Նոր Աշխարհը: 1683 թ. – ծնվել է Պաղտասար Դպիրը, հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ (մահ. 1768 թ.): 1880 թ. – Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի ունեցավ Արիկայի ճակատամարտը: 1883 թ. – տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը: 1952 թ. – ծնվել է Օրհան Փամուկը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանություններից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: 1981 թ. – Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին: 1982 թ. – Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան: 2007 թ. – աշխատանքը սկսեց ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովը:

Նմանատիպ նյութեր