52293 դիտում
13:35 07-06-2016
Նոր Նորքի ոստիկանները պարզել են Երևանում գլուխն ամբողջովին վնասված ինքնասպան եղած կնոջ ինքնությունը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները պարզել են երեկ՝ հունիսի 6-ին, Երևանում, Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում հայտնաբերված ինքնասպան եղած կնոջ ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը եղել է Նորք Նորք վարչական շրջանի Մոլդովական 44/3 շենքի բնակիչ, 63-ամյա Ռուզաննա Գրիգորյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջինս հաշվառված է եղել Ավանի հոգեբուժական կենտրոնում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/06/87167/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել էին միջին տարիքի կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզում էին մահացածի ինքնությունը, սակայն նա անճանաչելի էր. գլուխը ամբողջովին վնասվել էր և հարևաններից ոչ ոք չէր կարողանում ճանաչել դին:
Նմանատիպ նյութեր
50562 դիտում
11:47 06-06-2016
Առեղծվածային դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին վնասված կնոջ դի
Այս բաժնից
31575 դիտում
11:33 15-01-2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15413 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ