51354 դիտում
16:16 08-06-2016
Մինչև իրենց մազոլին ցավը չկպավ, տեղներից չշարժվեցին. դատախազը դատի է տալիս Ճանշինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Մարտին Արզումանյանը դատական հայց է ներկայացրել Աշտարակի Ճանշինի դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազը որպես փոխհատուցում Ճանշինից պահանջում է խոշոր գումար՝ գտնելով, որ նրանց մեղքով է ինքը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակից Երևան ընթանալիս վթարի ենթարկվել ու գլորվելով հայտնվել ձորում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/03/72004/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015 թ-ի դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը և Վարդան Ռուբենյանը:
Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Գ. Մարտիրոսյանի կողմից անվարույթ նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Մ. Արզումանյանը աշխատում է Արագածոտնի մարզի դատախազությունում` որպես դատախազ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
31575 դիտում
11:33 15-01-2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ