211652_close_icon
views-count1296 դիտում article-date 09:10 08-06-2016

Մարդը ծննդյան օրվանից հակված է կաշառակերությանը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե մարդը բնույթով, իր ծննդյան օրվանից հակված է կաշառակերությանը, մարդը որպես ֆիզիկական միավոր հակված է դրան։ «ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե այնուամենայնիվ հնարավոր է պայքարել կաշառակերության դեմ։ Ստացվում է՝ դա մարդու էությունն է, հետևաբար կաշառակերության դեմ պայքարել՝ նշանակում է պայքարել մարդկային էության դեմ։ Իսկ դա, համաձայնվեք, անմարդկային է։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա օրենքները հենց նրա համար են, որ զսպեն մարդկանց «բնածին» հակումները։ Բոլոր արուներն, օրինակ, ի ծնե հակված են զուգավորվել էգերի հետ, բայց օրենքը, չգիտես ինչու, անհասկանալի սահմանափակումներ է մտցնում։ Հեչ չեն ընդունում, որ ինչ բնական է՝ բարոյական է։ Այդ թվում՝ կաշառք վերցնելը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր