5653 դիտում
17:00 08-06-2016
Ինչպե՞ս պատժվեց նախկին կնոջ նոր հեռախոսահամարը իմանալու համար նրան ծեծած Արայիկը
Ինչպես տեղեկացրել էինք, Արայիկ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել էր նախկին կնոջ` Շուշան Թադևոսյանի Արտաշատ քաղաքի բնակարան, որտեղ կենցաղային հարցի շուրջ, այն է՝ նոր բջջային հեռախոսահամարն իմանալու նպատակով, վիճաբանել էր վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա դեմքին, գլխին, պարանոցին և քունքային շրջանին ու ֆիզիկական ցավ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Ա. Թադևոսյանին ճանաչել մեղավոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
14:57 11-06-2016
Նախկին կնոջ ննջասենյակ մուտք գործելու 7-ից ավելի փորձեր կատարած Ռուբենը ինչպե՞ս պատժվեց
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ