211652_close_icon
views-count1518 դիտում article-date 19:53 08-06-2016

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար: Սերժ Սարգսյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստի օրակարգում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին ներկայացրել է Երևանում կայացած նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է արդյունավետ: Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը: Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր