Մենդելեևի աղյուսակի նոր տարրը կանվանեն ի պատիվ հայազգի պրոֆեսորի` «Հովհաննեսոն»
Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի 2 նոր` 115 և 118 տարրերը այս տարվա նոյեմբերին պաշտոնապես կստանան «Հովհաննեսոն» և «Մոսկովիում» անվանումները:
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային կոմիտեն երաշխավորել է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրը անվանելու «Հովհաննեսոն»՝ ի պատիվ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
115-րդ տարրը կկոչվի «Մոսկովիում»՝ ի պատիվ Մոսկվայի մարզի: 113-րդ տարրը առաջարկել են կոչել «Նիհոնիում»՝ ի պատիվ Ճապոնիայի: