2223 դիտում
09:55 09-06-2016
Մկրտումյանը պաշտոնանկ կարվի. Հայտնի է Վճռաբեկ դատարանի նախագահի հավանական թեկնածուն. «Հայկական ժամանակ»
««Հայկական ժամանակ» թերթը գրում է. «««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա Գրիգոր Մուրադյանը, որը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։
Բանն այն է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ։
Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Որոշ տեղեկությունների համաձայն, դա, այս անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1991 դիտում
18:17 23-02-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
3766 դիտում
18:32 12-12-2016
Փաստաբանները վստահ են, որ այս անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «չի պլստա»
8516 դիտում
22:13 28-03-2018
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»