1815 դիտում
10:03 09-06-2016
Խուլիգանը չի՞ կարող պատգամավորի ծեծել և «15 սուտկա» նստել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին՝ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ի՞նչ կապ ունի, եթե քաղաքական անձ է, մի խուլիգան չի՞ կարող մի պատգամավորի ծեծել։ Ես այդպես եմ մտածում»։
«ՉԻ» – Առանձին վերցրած մի խուլիգան, իհարկե, կարող է ծեծել առանձին վերցրած մի պատգամավորի։ Բնության մեջ այդպիսի երևույթներ լինում են։ Միայն թև՝ կոնկրետ այս դեպքում «մի խուլիգանը» եղել է մի 5-6 հոգով, ընդ որում՝ նրանք զինվորական համազգեստներով են եղել։ Եվ ընդհաերապես՝ քիչ է պատահում, որ խուլիգաններն ինչ-որ մեկին ծեծելուց հետո նրան ստիպեն հանդես գալ քաղաքական հայտարարություններով և այդ ամենը տեսագրեն։
Չէ, մենք, իհարկե, համաձայն ենք Գալուստ Սահակյանի հետ՝ այն իմաստով, որ կատարվածը խուլիգանություն է։ Բայց դա չի նշանակում, թև կատարողները խուլիգաններ են։ Եթե, իհարկե, իշխանություններն արդեն չեն որոշել, որ մեղավորները հենց խուլիգանության հոդվածով էլ պիտի դատվեն ու «15 սուտկա» նստեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4791 դիտում
20:42 20-12-2017
Ստերլինգի վրա հարձակված խուլիգանը դատապարտվեց 3,5 ամսվա ազատարկման
10417 դիտում
09:31 30-08-2016
Գյուղապետի թեկնածուի որդին թոշակառու կնոջ է ծեծել. «Չորրորդ իշխանություն»
13922 դիտում
10:22 08-12-2017
Մովսես Հակոբյանը մոտ ժամանակներս կարող է ազատվել պաշտոնից. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան