211652_close_icon
views-count1921 դիտում article-date 10:46 09-06-2016

Վարչապետի դեմ սրեր ճոճելուց առաջ գործի անցնել ու փոխել ԱԺ կանոնակարգը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կառավարության մասնակցությունը խորհրդարանականների սրտով չէր: Տարօրինակն այն է, որ կառավարությունը բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս սովորաբար որպես զեկուցող նախընտրում է խորհրդարան գործուղել ոչ առաջին դեմքերին: Գուցե սա մի հնա՞րք է` գործադիրի համար պատգամավորական հարցերից խուսափելու նպատակով: Թե ինչու է կառավարությունը նման վերաբերմունք դրսևորում, մանավանդ երբ կա խնդիր ԱԺ քաղաքական կշռի ու դերի բարձրացման, խորհրդարանականներն իրենց ենթադրություններում հեռուն գնացին։ Ոմանք պնդում էին, որ գործադիրն ուղղակի արհամարհում է օրենսդիրին ու վերջինիս հետ իր հարաբերությունները դիտում զուտ վասալային հարթության վրա։ Ի՞նչ մեխանիզմներ կիրառել, որ կառավարությունը հարգի ընտրովի մարմնին` խորհրդարանին, ի՞նչ անել, որ «խոշորները»` բարձր պաշտոնյաները, համակարգի ղեկավարները, գոնե տարին մեկ անգամ բարեհաճեն ներկայանալ խորհրդարան ու հաշվետու լինել իրենց արած-չարածի համար, ի՞նչ քայլեր ձեռնարկել, որ կառավարությունը պետբյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացումը համարի սեփական պատասխանատվություն: «Ինչու»-ների լուծման ճանապարհը գտնվեց` այն ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն է: Իսկ գործող կանոնակարգով ինչպե՞ս է լուծվում այս հարցը։ Պարզվեց, որ այն իրականում թողնված է վարչապետի հայեցողությանը: Այսինքն՝ թե ո՞վ կգա ու կմասնակցի ԱԺ քննարկումներին, և եկողը կլինի կառավարության անդա՞մ, թե՞ լիազորված անձ` որոշողը վարչապետն է: Պատգամավորներից ոմանք շտապեցին հետևություն անել` կնշանակի այս ամենի մեղավորը հենց վարչապետն է, որ կա, նա է ԱԺ ուղարկում ոչ կոմպետենտ անձանց: ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը խորհուրդ տվեց վարչապետի դեմ սրեր ճոճելուց առաջ գործի անցնել ու փոխել ԱԺ կանոնակարգը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր