93877 դիտում
12:41 09-06-2016
Ճանաչված լեզվաբանի ամուսնու սպանության գործը փոխանցվելու է Հատուկ քննչական ծառայություն. ճիվաղը եղել է աներձագի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գառնիկ Մաթևոսյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը աշխատում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների հարկադիր կատարող:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճիվաղը հանցագործությունը կատարելու ժամանակ եղել է Opel մակնիշի 34 TQ 280 համարանիշի ավտոմեքենայով: Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի էրեբունի փողոցի 31 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խ. Կոսյանի աներձագն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Խ. Կոսյանը 2010 թ-ին Հերացի փողոցում Նիվա մակնիշի ավտոմեքենայով [url=https://www.youtube.com/watch?v=6cTnNUBw4Qo]վրաերթի էր ենթարկել [/url]փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երիտասարդ աղջիկների և նրանց թողնելով անօգնական` ստահակը դիմել էր փախուստի: Հետիոտներից մեկը անգամ մի քանի մետր շպրտվել էր:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/08/87403/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագորղը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանություն` մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Խ. Կոսյանը աշխատում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում և կան կասկածներ, որ նա իր 2 ընկերների` Երևան քաղաքի էրեբունի փողոցի 31 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանի հետ այս տարվա հունիսի 5-ին Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի են ենթարկել 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանին և թողնելով նրան անօգնական` բորենիների նման դիմել էին փախուստի:
Քննչական մարմինը հետախուզում է հայտարարել Ա. Նիկողոսյանի և Ա. Չիչոյանի նկատմամբ և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչ Գ. Մաթևոսյանի միջնորդությունը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշում էր կայացրել:
Եթե ստահակները հայտաբերվեին կամ մեղայականով ներկայանային իրավապահ մարմին, ապա նրանք տեղափոխվելու էին Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրղոի տեղեկություններով` ճիվաղները եղել էին արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով և Ե. Խաչատրյանին սպանելուց հետո այդ ավտոմեքենայով էլ ճողոպրել էին:
[b]Նախկինում դատված, սպանության կասկածյալ, ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյան [/b]
[img]/ups/images/0319971001465464131638294.jpg[/img]
[b]Սպանության գործով հետախուզման մեջ գտնվողներ` Արարատ Նիկողոսյան, Արտաշես Չիչոյան[/b]
[img]/ups/images/0875502001465464177635710.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+