211652_close_icon
views-count2877 դիտում article-date 23:43 09-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 9-ին

68 թ. – ինքնասպան եղավ Հռոմի կայսր Ներոնը: 1672 թ. – ծնվել է Պետրոս I-ը, ռուս նշանավոր կայսր (մահ. 1725 թ.): 1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.): 1849 թ. – ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ: 1870 թ. – մահացել է Չարլզ Դիքենսը, անգլիացի հայտնի գրող (ծն. 1812 թ.): 1889 թ. – Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը: 1976 թ. – մահացել է Դավիթ Մալյանը, հայ հանրաճանաչ դերասան (ծն. 1904 թ.): 1978 թ. – ծնվել է Այլին Խաչատուրյանը, լիբանանահայ երգչուհի:

Նմանատիպ նյութեր