211652_close_icon
views-count1670 դիտում article-date 09:29 10-06-2016

Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներին հետ են պահում քաղաքական ակտիվությունից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները երկար են համոզել Արմեն Գևորգյանին, որ համաձայնի ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջինս հունիսի 6-ին նշանակվեց ԱԽՔ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանություններն այդ քայլին են գնացել այն մտավախությամբ, որ Գևորգյանը հանկարծ մաս չկազմի Ռոբերտ Քոչարյանի առաջիկա հավանական քաղաքական ակտիվությանը։ Վարդան Օսկանյանի կողմից «Համախմբում» կուսակցության ստեղծումը, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը, ըստ ՀՀԿ-ականների վերլուծությունների, արդեն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին են ազդարարում։ Այսպիսով, իշխանությունները ցանկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներից յուրաքանչյուրի վրա ազդեցության առանձին լծակներ կիրառել, որպեսզի նրանց հետ պահեն քաղաքական ակտիվությունից, որը կարող է իրենց դեմ լինել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր