211652_close_icon
views-count1334 դիտում article-date 09:53 10-06-2016

«Ժառանգությունը» հավաքագրում է ԸՀ անդամների և վստահված անձանց. «Իրավունք».

«Իրավունք» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը պիտանացու կուսակցականների այնպիսի դեֆիցիտ ունի, որ ի վիճակի չէ լրացնել ընտրական հանձնաժողովներում իրեն հասանելիք քվոտաները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ այդ կուսակցությունը հիմիկվանից հայտարարություն է տարածել, որով փաստորեն փողոցից է հավաքագրում ապագա հանձնաժողովականներին և վստահված անձանց. ««Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնում է ապագա ընտրություններում օրենքի պահանջների կիրառման և ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ընտրական հանձնաժողովի անդամ և լիազորված անձ դառնալու քաղաքացիների հավաքագրում՝ Ընտրված անձինք համապետական և տեղական մարմինների ընտրությունների ժամանակ, ընգրկվելով ընտրական հանձանժողովներում՝ նաև կվարձատրվեն 55 հազար դրամով։ Զանգահարել հետևյալ հեռախոսահամարին...»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր