211652_close_icon
views-count2297 դիտում article-date 23:45 10-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 10-ին

մ.թ.ա. 323 թ. – համաձայն պատմիչ Դիոգենես Լաերտացու, մահացել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին: 1909 թ. – առաջին անգամ օգտագործվեց «SOS» ազդանշանը: 1921 թ. – ծնվել է Արքայազն Ֆիլիպը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը: 1926 թ. – մահացել է Կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին (ծն. 1852 թ.): 1943 թ. – հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացավ արտոնագիր: 1967 թ. – մահացել է Սփենսեր Թրեյսին, ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր (ծն. 1900 թ.): 2000 թ. – բացվեց Լոնդոնի Միլենիում կամուրջը:

Նմանատիպ նյութեր