2668 դիտում
08:56 11-06-2016
Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի. Վարդան Ղուկասյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում այլևս քաղաքապետի ուղղակի ընտրություններ տեղի չեն ունենալու, այլ ընտրելու են ավագանի, որն էլ իր հերթին ընտրելու է քաղաքապետ: Իշխանությունները դեռևս չեն շտապում հրապարակել Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուի անունը: Այդ «տիտղոսի» հավակնորդներն էլ չգիտեն՝ իրենց ինչ ճակատագիր է սպասում:
«Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել, թե արդյոք նա մտադիր է քաղաքապետի ընտրություններում առաջադրվել, ինչին նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք շտապում: Շատ ժամանակ կա, մի շտապեք, հետո կիմանաք»: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե տեղյակ է՝ ո՞վքեր են պատրաստվում առաջադրվել: Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, թե իրեն այդ թեման հետաքրքիր չէ: «Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի»,- ասաց նախկին քաղաքապետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5599 դիտում
09:49 01-07-2016
Եթե Նարեկացին իրեն մեղավոր է համարում, ես ամենամեղավոր մարդն եմ. Վարդան Ղուկասյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ