Արևային մարտկոցներով աշխատող օդանավը վայրէջք է կատարել ԱՄՆ-ում
Solar Impulse2 օդանավը, որն արևից սնուցվող մարտկոցներով է թռչում, վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի օդանավակայանում, հաղորդում է BBC-ն:
Օդանավը օդ էր բարձրացել Կալիֆորնիա նահանգից և 16 ժամ մնացել օդում: Այն ղեկավարել է շվեյցարացի Բերտրան Պիկարը:
Օդանավը, որը հագեցած է 17 հազար արևային մարտկոցով, Ատլանտյան օվկիանոսը հատելուց առաջ ևս 2 թռիչք կիրականացնի ԱՄՆ-ի տարածքի վրայով՝ առանց վայրէջքի Նյու Յորքից թռչելով մինչև Ջիբրալթար:
Նպատակը մեկն է՝ ցուցադրել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների հնարավորությունները: