Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը Մյանմայից կուղևորվի Չինաստան
Solar Impulse 2 արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը շարունակում է իր ճանապարհորդությունը: Այն Մանդալայ քաղաքից շարունաում է իր ուղևրությունը դեպի Չինաստանի Չունցին քաղաք:
Ըստ լրատվամիջոցների, Solar Impulse 2 ինքնաթիռը 20 ժամվա ընթացքում պետք է հաղթահարի 1375 կմ տարածություն և վայրեջք կկատարի Չունցին քաղաքի միջազգային օդանավակայանում:
Չինաստանից հետո այն կանցնի Խաղաղ օվկիանոսը, դադար կտա Հավայան կղզիներում , այնուհետև կուղևորվի Նյու-Յորք: Անցնելով Ատլանտյան օվկիանոսը, արևային ինքնաթիռը կհասնի Հարավային Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկա և կվերադառնա Աբու Դաբի:
Շուրջերկրյա ճանապարհորդությունը կտևի 5 ամիս: