211652_close_icon
views-count3202 դիտում article-date 23:00 11-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 11-ին

1496 թ. – Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի: 1580 թ. – իսպանացի կոնկիստադորները հիմնեցին Բուենոս Այրեսը: 1770 թ. – ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց կորալյան Մեծ Արգելախութը: 1864 թ. – ծնվել է Ռիխարդ Շտրաուսը, գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր (մահ. 1949 թ.): 1910 թ. – ծնվել է Ժակ Իվ Կուստոն, ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ (մահ. 1997 թ.): 1963 թ. – Սայգոնում ինքնահրկիզվեց բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը: 1965 թ. – Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Բիթլզ խմբի անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության շքանշանով:

Նմանատիպ նյութեր