211652_close_icon
views-count43879 դիտում article-date 22:48 11-06-2016

Ավտովթար Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «Ֆորդ Տրանզիտը» կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են 40-ամյա Արմեն Գրիգորյանի վարած «Գազել» մակնիշի 48 00 Տ համարանիշի և 48-ամյա Արսեն Առաքելյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RT 896 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազելի» 3 ուղևորներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ երրորդը` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներից 2-ին քաղաքացիներն են դուրս բերել ավտոմեքենայից, իսկ մեկին` դեպքի վայր ժամանած փրկարարները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապօգնության աշխատակիցները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «Գազելը» սպասարկում է թիվ 58 համարի երթուղին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր