211652_close_icon
views-count27501 դիտում article-date 12:27 10-05-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են մարդատար գազելն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Շիրակ և Արտաշիսյան փողոցների  խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 57-ամայ Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ 32212» մակնիշի մարդատար գազելն ու Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Կ.-ի վաած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վարդան Կ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությու նը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազելը սպասարկում է Մասիս-Երևան թիվ 457 երթուղին:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր