3463 դիտում
21:06 12-06-2016
Մարկ Դեյվիդ Չեպմենը մնաց պատմության մեջ՝ որպես Ջոն Լենոնին սպանող
1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է ԱՄՆ-ի քաղաքացի Մարկ Դևիդ Չեպմենի կողմից։
Մահվան օրը Լենոնը տալիս է վերջին հարցազրույցը ամերիկյան լրագրողներին, իսկ ժամը 22-ն անց 30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց կամարի տակ, վերադառնալով ձայնագրման ստուդիայից, Չեպմենը, ով այդ օրը ավելի վաղ ինքնագիր էր վերցրել Լենոնից նոր ալբոմի շապիկին, որը թողարկվել էր երեք շաբաթ առաջ, նրա մեջքի ուղղությամբ կատարում է հինգ կրակոց, որոնցից չորսը հասնում են նպատակին։
Ոստիկանական մեքենայով, որը կանչվել էր «Դակոտա»-ի բակապահի կողմից, Լենոնը, բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում, հասցվում է Ռուզվելտի հիվանդանոց։
Սակայն բժիշկների փորձերը փրկել Լենոնին, ապարդյուն էին, արյան բավականին շատ կորստի պատճառով նա մահանում է, մահվան պաշտոնական ժամը համարվում է 23-ն անց 15 րոպեն։
Չեպմենը իր հանցագործության համար ցմահ բանտարկություն է կրում Նյու Յորքի բանտում։
Արդեն ութ տարի նա ներման խնդրագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար, սակայն ամեն անգամ այդ խնդրագրերը մերժվում են։
Յոկո Օնոն 2000 թվականին նամակ է հղում Նյու Յորքի նահանգի ազատման հարցով դեպարտամենտ, որում կոչ է անում Չեպմենին վաղաժամկետ չազատել։
Նմանատիպ նյութեր
1703 դիտում
12:21 16-12-2014
Ջոն Լենոնին սպանողը ներողություն է խնդրել
996 դիտում
13:31 16-12-2014
Ջոն Լենոնին սպանողը ներողություն է խնդրել
1253 դիտում
16:48 12-06-2015
Ջոն Լենոնին պատկանած կիթառը հանվել է աճուրդի. պլանավորում է այն վաճառել 600-800 հազար դոլարով
Այս բաժնից
3367 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2818 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3325 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը