211652_close_icon
views-count1271 դիտում article-date 18:00 13-06-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Երևանյան ամառ 2016» ծրագրի միջոցառումների անմիջական մասնակիցը կլինեն նաև կարիքավոր և հատուկ խմբերի երեխաները

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը, ինչպես նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահաս երեխաների և չափահասների ընտանիքների հետ տարվող բացատրական աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել իրականացվող աշխատանքներն ու հնարավորին ակտիվացնել դրանք: Աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության վարչություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև 12 վարչական շրջաների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ընդգրկել նաև կարիքավոր և հատուկ խմբերի երեխաներին՝ նրանց դարձնելով միջոցառումների անմիջական մասնակից: ««Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներում հնարավորին շատ ընդգրկեք սոցիալական խոցելի խմբերի և հատուկ կարիքներով երեխաների: Այդ միջոցառումները մեր կողմից կազմակերպվում են բոլորի համար, և հարկ է, որ եռամսյա այս ծրագրի շրջանակում ևս մեր հատուկ ուշադրության կենտրոնում լինեն նաև այդ երեխաները: Համագործակցեք համապատասխան հաստատությունների հետ և աջակցեք, որպեսզի մեր այդ երեխաների համար ևս ամառն անցնի ուրախ ու նրանք նույնպես դառնան Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների լիարժեք մասնակիցը», - նշել է քաղաքապետը: Խորհրդակցության շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարզաառողջարանային ճամբարներում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, այս տարի նաև աշխարհազորայինների ընտանիքների 7-ից 13 տարեկան երեխաների 3 հերթափոխով 20-օրյա հանգստի կազմակերպումը պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ից, և մինչև օգոստոսի 16-ը մարզաառողջարանային ճամբարներ կմեկնի 1215 երեխա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր