211652_close_icon
views-count2648 դիտում article-date 10:27 14-06-2016

Ի՞նչ արժե մեկ փոխնախարարը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսի 3-ի «Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից» հրապարակմամբ ՀՀ կառավարությանն առաջարկել էինք պետական վարչակազմի ծախսերի կրճատման տրամաբանության մեջ պետական գերատեսչության որևէ մասնագետի կրճատելու փոխարեն կրճատել 19 նախարարի 60 տեղակալից մի քանիսին, քանի որ սա նշանակում է նաև օգնական-քարտուղարուհու, վարորդի, ծառայողական մեքենայի կրճատում։ Այս հրապարակումից հետո աշխատանքից ազատվել է հինգ փոխնախարար՝ երեքը գյուղնախարարությունում, մեկական՝ տարածքային կառավարման և զարգացման և էկոնոմիկայի նախարարություններում։ Հասկանալի է, որ այս ցանկն այսքանով չի սահմանափակվի։ Փոխնախարարը ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, պետության հաշվին ծառայողական մեքենա ունի՝ վարորդով, և օգնական-քարտուղարուհի։ Ուրեմն մեկ փոխնախարարը մեկ ամսում պետության գրպանը թեթևացնում է մոտ 1 միլիոն դրամով: Պարզ թվաբանությամբ կստանանք, որ մեկ փոխնախարարը տարեկան մի 15 միլիոն է «նստում» պետության վրա։ 60 փոխնախարարը՝ 900 միլիոն։ Հինգ փոխնախարարի կրճատումը պետության ծախսերը կթեթևացնի մի 75 միլիոնով։ Եթե այս կրճատումները շարունակվեն, ու ընդհանուր առմամբ 18 նախարարությունների կտրվածքով փոխնախարարների կրճատումները կազմեն, ասենք, 18, ապա պարզ թվաբանությամբ միայն աշխատավարձային ֆոնդից բյուջեն տարեկան կտրվածքով կխնայի 150-180 մլն դրամ։ Պարզ է, որ փոխնախարարների կրճատմամբ միայն աշխատավարձ չէ, որ խնայվում է՝ ծառայողական մեքենա, վարորդ, գործավարուհի, օգնական, գրասենյակային ծախսեր, տարբեր միջոցառումների ծախսեր, որոնք ոչ ոքի ոչինչ չեն տալիս՝ բացի տվյալ փոխնախարարի փառասիրության բավարարումից։ Կոպիտ հաշվարկներն արդեն ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով կլորիկ գումար հնարավոր է տնտեսել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր