211652_close_icon
views-count1686 դիտում article-date 10:52 14-06-2016

Մեծ ահաբեկչությունը ծնվում է փոքր բռնությունից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամերիկյան Օրլանդո քաղաքում «Փալս» գեյ-ակումբում տեղի ունեցած զարհուրելի սպանդը կրկին առիթ է տալիս մտորելու, թե ինչ է մարդը, նրա համոզմունքները, նրա ապրելակերպը, և ինչպես է այդ ամենն առնչվում պետության և նրա անվտանգության հետ։ Աֆղանական ծագումով ամերիկացի Օմար Մատինը, սպանելով 50 հոգու, արտահայտել է իր ատելությունը միասեռականների, գուցե իր համակրանքը «Իսլամական պետության», թերևս նաև՝ հավատարմությունը արմատական իսլամիզմի հանդեպ։ Բայց նրա զոհերը ՄԱՐԴԻԿ էին՝ տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչին էին նրանք հավատում, ում հետ էին համբուրվում կամ անկողին մտնում: Նրանք իրենց մասնավոր կյանքում իրավունք ունեին անելու այն, ինչ ցանկանում են, հավաքվել ցանկացած ակումբում, ապրել այնպես, ինչպես իրենք են նախընտրում։ Էրդողանին համակրող «Յենի աքիթ» թուրքական թերթն ահաբեկչությունը դատապարտելու փոխարեն, ճիշտ հակառակը՝ մեղադրել է զոհերին՝ նրանց անվանելով «այլասերվածներ»։ Ի դեպ, այդ թերթը Թուրքիայում ատելություն է քարոզում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ։ Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, ովքեր այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել ևս՝ սպանությունը։ Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը։ Մեծ ահաբեկչությունը ծնվում է փոքր բռնություններից»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր