Եվրո-2016. Հունգարիան անակնկալ հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ. տեսանյութ
Եվրո-2016-ի խմբային փուլում F խմբում Հունգարիայի հավաքականը սկզբունքային մրցավեճում հաղթեց Ավստրիայի ընտրանուն:
Հին պատմական հաշիվներ ունեցող այս երկրների թիմերի խաղը անզիջում պայքարում անցավ: Երկար ժամանակ ավստրիացիները ունեին առավելություն, մի շարք գոլային պահեր ստեղծեցին, սակայն փայլուն հանդիպում անցկացրեց հունգարացիների 40-ամյա դարպասապահ Գաբոր Կիրայը:
2-րդ խաղակեսում հունգարացիները գեղեցիկ խաղարկված կոմբինացիայից հետո բացեցից հաշիվը` աչքի ընկավ Սալաին: 5 րոպե անց 2-րդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց ավստրացի պաշտպան Դրագովիչը:
87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Զոլտան Ստիբերը կրկնապատկեց հաշիվը և Հունգարիան պատմական հաղթանակ տարավ` 2:0:
Այս խմբի Պորտուգալիա-Իսլանդիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
[b]Եվրո-2016. F խումբ, 1-ին տուր[/b]
Ավստրիա - Հունգարիա՝ 0:2
Ադամ Սալաի, 62, Զոլտան Շտիբեր, 87