211652_close_icon
views-count1656 դիտում article-date 23:49 14-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 14-ին

1225 թ. – Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրեց Զապել թագուհու հետ և նրան հռչակեց Կիլիկիայի թագավոր: 1712 թ. – ծնվել է Սայաթ-Նովան, հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ (մահ. 1795 թ.): 1777 թ. – հաստատվեց ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը: 1807 թ. – Ֆրիդլանդ քաղաքի (ներկայումս Պրավդինսկ) մոտ ֆրանսիական զորքը Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ պարտության մատնեց ռուսական զորքին: 1869 թ. – հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը: 1915 թ. – երիտթուրքերը Կարինում իրականացրեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր: 1928 թ. – ծնվել է Չե Գևարան, Կուբայի հեղափոխական գործիչ (մահ. 1967 թ.): 1985 թ. – ստորագրվեց Շենգենյան համաձայնությունը: 1986 թ. – մահացել է Խորխե Լուիս Բորխեսը, արգենտինացի նշանավոր գրող, (ծն. 1899 թ.):

Նմանատիպ նյութեր