211652_close_icon
views-count1558 դիտում article-date 08:55 15-06-2016

ՀՀ հարկային նոր օրենսգիրքը կթուլացնի պետությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է քվեարկության դրվի ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ: Նկատենք, որ այդ փաստաթուղթն ինքնին, մեղմ ասած, փորձանք կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար: Այն նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում և տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում: Այսինքն՝ եթե այս օրենսգիրքն ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա այն լրջագույն վնաս կարող է պատճառել Հայաստանի՝ առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությանը: Ուստի այս տեսանկյունից այսօրվա քննարկումը առավել քան կարևոր է: Արդյոք ՀՀ իշխանությունները կարճաժամկետ հեռանկարում բյուջեի մուտքերը ավելացնելու այնքան խիստ պահանջ ունեն, որ պատրաստ են ողջ տնտեսությունը դրա համար զոհել: Այս օրենսգրքի հետ կապված մեկ այլ տեսակետ ևս առկա է: Ներկայացված փաստաթուղթը միտված է է՛լ ավելի խոշորացնել Հայաստանի տնտեսությունը, չնայած պաշտոնապես ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է մենաշնորհների դեմ պայքարել: Իսկ տնտեսությունն ավելի կենտրոնացնելով՝ Հայաստանի իշխանական վերնախավը փորձում է երկարաձգել, եթե չասենք հավերժացնել իր իշխանությունը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նման մարտավարությունը ընդհանուր պետությանը մոտ ապագայում անհամեմատ կթուլացնի և կդարձնի թշնամու ոտնձգությունների հանդեպ առավել անպաշտպան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր