211652_close_icon
views-count2096 դիտում article-date 13:47 14-06-2016

Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Նիկոլ Փաշինյանի` 361 հազար մարդու «քամիչ», իսկ Զոհրաբյանի էլ` գրանիտե տապանաքար

Փոխանակ պետությունը փայփայի մարդկանց` 361 հազար ակտիվ հարկատուներին, դրել, քամում է: Այս մասին ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ն. Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում 615 հազար վարձու աշխատող կա, որից 254 հազարը պետական բյուջետային հիմնարկների աշխատողներ են, որոնք առաջնային հարկատու չեն, որովհետև նրանց աշխատավարձը գոյանում է ուրիշների հարկատուների հարկերից, ստացվում է 361 հազար ակտիվ հարկատու, որոնց վրա է ընկած 525 հազար թոշակառուների թոշակի բեռը: Նրա խոսքով, այսօր՝ 249 հազար մարդ ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ, որոնց համար եկամտահարկը նվազում է ամսական 980 դրամով, փոխարենը` ստանում է ակցիզային հարկի մեծ փաթեթ, ինչի արդյունքում թանկանալու է ծխախոտը, օղին: «Այսինքն, էս մարդիկ Նոր տարի չեն անելու, իրենց տանը  ծնունդ չեն անելու, այսինքն նրանց տուն մի հյուր չի մտնելու: Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետեւից, որ էդ մի շիշ արաղն էլ չլինի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ներկայացված նախագծի նպատակը հարկերը մինչև վերջ քամելն է` գրանիտե տապանաքար մեր տնտեսության համար: «Կոռուպցիայի դեմ «սրբազան պայքար» էիք հայտարարել, հիմա մենք կարո՞ղ ենք ընդունել, որ այդ տարբերակն այլևս անարդյունավետ է: Պայքարեք ստվերի և կոռուպցիայի դեմ և այդ կերպ ավելացրեք հարկերը, էդ ի՞նչ է` կարող է կոռուպցիան անորսալի Ջոնն է ու տեղը չգիտեք, կամ մենաշնորհներն են անորսալի Ջոն, որ չենք կարողանում Հայաստանի մոնոպոլիստներին գտնեք և գնում եք այս անընդունելի տարբերակով»,- հարցրեց նաիրա Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր