2416 դիտում
12:53 15-06-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆիլիպինների Հանրապետություն
Հունիսի 12-ին տեղի ունեցավ Վիետնամում ՀՀ դեդպան Ռաիսա Վարդանյանը աշխատանքային այցը Ֆիլիպինների Հանրապետություն, որի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպեց երկրի նախագահ Բենինյո Ակուինոյին հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր և տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Դեսպանը նախագահ Ակուինոյին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ֆիլիպինների անկախության տոնի առթիվ: Նախագահ Բենինյո Ակուինոն, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց ՀՀ Նախագահին և հայ ժողովրդին։
Նույն օրը դեսպան Վարդանյանը հանդիպում ունեցավ Ֆիլիպինների սենատի նախագահ Ֆրենկլին Մ.Դրիլոնի եւ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆելիսիանո Բելմոնտեի հետ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար առկա ներուժի կիրառումը և այդ գործում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը:
Դեսպան Վարդանյանը իր զրուցակիցներին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում Ֆիլիպինների սենատի նախագահն ընդգծեց, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա:
Դեսպանը նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի դիվանագիտության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Այցի շրջանակներում դեսպան Վարդանյանը նաև հանդիպեց Ֆիլիպինների ԱԳ նախարար Խոսե Ռենե Ալմենդրասի հետ: Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, փոխշահավետ տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվություններ անցկացման կարևորության վերաբերյալ: Նախարար Ալմենդրասը հաստատեց Ֆիլիպինների պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների բոլոր բնագավառներում համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
19:34 02-09-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ
Այս բաժնից
1756 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
940 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
976 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը