211652_close_icon
views-count2961 դիտում article-date 23:15 15-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 15-ին

1215 թ. – Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը` ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա: 1915 թ. – Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը, իսկական անուն ազգանունը` Մատթես Սարգիսյան, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ (ծն. 1863): 1935 թ. – տեղի ունեցավ առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան: 1954 թ. – ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն: 1996 թ. – մահացել է Էլլա Ֆիցջերալդը, ամերիկացի հայտնի ջազային երգչուհի (ծն. 1917 թ.): 2005 թ. - Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: 2006 թ. – ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Նմանատիպ նյութեր