211652_close_icon
views-count19258 դիտում article-date 13:58 16-06-2016

Գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի հերթական սենսացիոն մտահաղացումը. Ալագյազի փեշերից մեքենաներով ձյուն է բերում. ի՞նչ է անելու այն ամառվա շոգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Ալագյազից բեռնատար մեքենաներով ձյուն է բերում: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը` Հակոբ Հակոբյանը եւ մանրամասնեց, թե ինչու: Նա նշեց, որ «Զվարթնոց» ռեստորանի ամառային հատվածում ցանկանում են ձյան բուրգ պատրաստել, ինչի համար էլ մեքենաներով ձյուն են բերում Ալագյազից. «Ամեն մարդ հնարավորություն չունի ամառվա շոգին հասնել Ալագյազ կամ այնտեղից ձյուն բերել: Հետեւաբար, ցանկանում ենք մեր ռեստորանի հաճախորդների համար հետաքրքիր եւ էքսկլյուզիվ պայմաններ ապահովել, որ երբ ամառվա շոգին համենան մեզ մոտ` ձյունով բուրգ պատրաստված լինի, որի մեջ կարող են թե' խմիչք, ձմերուկ, թե' այլ մրգեր դնեն, որ սառը վիճակում ուտեն խմեն: Եվ պարզապես կարող է մեկը ցանկանում է հենց ձյուն ուտել»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը, հույս հայտնելով, որ իրենց օրիգինալ մտահաղացումը հաճելի կլինի հաճախորդների համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նկարները ներկայացնում է ստորեւ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր